Payment Gateway For Idram Wordpress Plugin - Rating, Reviews, Demo & Download

Payment Gateway For Idram Preview Wordpress Plugin - Rating, Reviews, Demo & Download
No ratings yet
Free
Follow for free plugins, new theme releases and theme news

Plugin Description

Payment Gateway for Idram – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Իդրամ վճարային համակարգը։

Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ060 700 700 հեռախոսահամարով, կամ info@idram.am էլ․ հասցեով համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Իդրամ վճարային համակարգի միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ միայն ՀՀ դրամով։

Հավելվածի աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Իդրամ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Իդրամ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Իդրամ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․1)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորությունօգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն
ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելման ակտիվացման ժամանակ Ձեր կայքի անվանումը(Domain) հասանելի է դառնալու Իդրամ ՍՊԸ-ը։

Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-Idram.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Idram.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է անվճար օգտագործման իրավունքով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար,
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

Screenshots

  1. Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը 
      /screenshot/idram.jpg

    Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը
    /screenshot/idram.jpg

  2. Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը
/screenshot/update.jpg

    Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը
    /screenshot/update.jpg


Reviews & Comments